Գերմանական «Հոֆենհայմի» 31-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը պատմության մեջ երկրորդ խորվաթ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է դուբլի հեղինակ դառնալ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղում։
Խմբային փուլի երկրորդ տուրում աշխարհի փոխչեմպիոնները 4:1 հաշվով պարտության էին մատնել Կանադայի թիմին, որը երկու պարտությունից հետո զրկվել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։
Կրամարիչից առաջ Մարիո Մանջուկիչն էր 2014թ․ աշխարհի առաջնությունում դարձել դուբլի հեղինակ Կամերունի թիմի դեմ խաղում։
Խորվաթիայի հավաքականը 4 միավորով խմբի առաջատարն է։ Նույնքան միավոր ունի Մարոկկոն, որը 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էր տարել Բելգիայի նկատմամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում