09:01  ,  28 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 28-ին կավարտվեն խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները։

G խմբում կմրցեն առաջատարներ Բրազիլիան ու Շվեյցարիան։ Կամերունի թիմը կխաղա սերբերի հետ։

Առաջին տուրում Բրազիլիան 2:0 հաշվով հաղթել է սերբերին, Շվեյցարիան նվազագույն հաշվով պարտության է մատնել Կամերունին։

H խմբի առաջատար Պորտուգալիայի հավաքականի մրցակիցը կլինի Ուրուգվայը։ Հարավային Կորեան կհանդիպի Գանայի թիմի հետ։

Առաջին տուրում Պորտուգալիան 3:2 հաշվով առավելության է հասել Գանայի թիմի նկատմամբ։ Ուրուգվայն ու Հարավային Կորեան խաղացել են ոչ ոքի՝ 0:0:

ԱԱ-2022, խմբային փուլ, երկրորդ տուր

G խումբ

Կամերուն - Սերբիա՝ 14:00 (Երեւանի ժամանակ)

Բրազիլիա - Շվեյցարիա՝ 20:00

Մրցաշարային դրություն․ Բրազիլիա` 3 միավոր, Շվեյցարիա՝ 3, Կամերուն` 0, Սերբիա՝ 0:

H խումբ

Հարավային Կորեա - Գանա՝ 17:00

Պորտուգալիա - Ուրուգվայ՝ 23:00

Մրցաշարային դրություն․ Պորտուգալիա՝ 3 միավոր, Ուրուգվայ` 1, Հարավային Կորեա՝ 1, Գանա՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով