23:51  ,  27 նոյեմբերի, 2022

Յան Վերտոնգեն․ Վատ ենք գրոհում, քանի որ ծեր ենք

Բելգիայի հավաքականի եւ բելգիական «Անդերլեխտի» 35-ամյա պաշտպան Յան Վերտոնգենը մեկնաբանել է Մարոկկոյի թիմից կրած 0:2 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։

«Երկու նմանօրինակ գոլ բաց թողեցինք ստանդարտ դիրքերից, երկու դեպքում էլ մոտակա դարպասաձողի մոտ։ Գոլեր, որոնք այդպիսի դիրքերից երբեք պետք է չլինեն։ Հիմա ունեմ շատ մտքեր, որոնք հրապարակային չեն։ Չեմ կարծում, թե մենք առանձնահատուկ պահեր ստեղծեցինք։ Հավանաբար՝ խնդիրն այն է, որ մենք վատ ենք գրոհում, քանի որ ծեր ենք։ Մարոկկոն այսօր մեզնից լավ խաղաց։ Դա շատ է տխրեցնում»,- Վերտոնգենի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

F խմբում Խորվաթիան ու Մարոկկոն ունեն 4-ական միավոր, Բելգիան 3 միավորով երրորդն է, Կանադան երկու պարտությունից հետո զրկվել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Վերջին տուրում Բելգիան դեկտեմբերի 1-ին կխաղա խորվաթների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով