12:33  ,  27 նոյեմբերի, 2022

Հանս-Դիտեր Ֆլիկ․ Լուիս Էնրիկեն ֆանտաստիկ թիմ է կառուցել

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իսպանիայի թիմի հետ առաջիկա հանդիպման մասին։

«Այսօր կլինի շատ կարեւոր հանդիպում։ Մենք պետք է արգելափակենք մրցակցին․ ուսումնասիրել ենք, թե ինչպես է հնարավոր դա անել։ Լուիս Էնրիկեն ֆանտաստիկ թիմ է կառուցել։

Ճապոնիայից կրած պարտությունը շատ ծանր էր։ Վստահ եմ, որ հնարավոր էր խուսափել այդ պարտությունից։ Մենք հաղթահարել ենք այդ անհաջողությունը։ Գոհ եմ թիմի աշխատանքից։ Այսօր խաղադաշտում նրանք կանեն առավելագույնը»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Bild-ը։

Խմբային փուլի երկրորդ տուրի Իսպանիա - Գերմանիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Առաջին տուրում Իսպանիան 7:0 հաշվով հաղթել է Կոստա Ռիկային, Գերմանիան 1:2 հաշվով պարտվել է Ճապոնիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով