09:09  ,  27 նոյեմբերի, 2022

#SportNetLIFE. Վահան Բիչախչյանի սիրտը զբաղվա՞ծ է, հայերի արձագանքը Մեսի - Ռոնալդու առաջին համատեղ գովազդային լուսանկարին

NEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։

39-րդ թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանն առանձնացրել  է հայկական եւ համաշխարհային սպորտի ներկայացուցիչների նախորդ շաբաթվա ամենահետաքրքիր հրապարակումները, անդրադարձել  նաեւ միջազգային մամուլը,  սոցիալական հարթակները ցնցած Մեսի - Ռոնալդու առաջին համատեղ գովազդային լուսանկարին եւ դրա արձագանքին սոցցանցերի հայկական տիրույթում:

Ի՞նչ է տեղի ունենալու Հովհաննես Բաչկովի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 2-ին,  ո՞վ է լինելու հենացատկում Արթուր Դավթյանի հետնորդն՝ ըստ աշխարհի չեմպիոնի, Վահան Բիչախչյանի սիրտը զբաղվա՞ծ է, ինչպե՞ս են հայ երկրպագուները ծաղրել Մեսի - Ռոնալդու համատեղ գովազդային լուսանկարը:

Այս  եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ում:

#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցցանցային» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։

Նախագծի թողարկումներին հետեւեք ամեն կիրակի NEWS.am Sport-ի FacebookInstagramTwitter էջերում, Youtube-ում NEWS.am-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում