23:56  ,  26 նոյեմբերի, 2022

Նեյմարը հրապարակել է այտուցված ոտնաթաթի լուսանկարը

Բրազիլիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը սոցիալական ցանցերում հրապարակել է այտուցված ոտնաթաթի լուսանկարը։

Նեյմարը ոտքին հարված էր ստացել Սերբիայի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում (2:0):

Խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Նեյմարը բաց կթողնի։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է 1/8 եզրափակիչում, եթե Բրազիլիան հաղթահարի խմբային փուլի արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս