22:28  ,  26 նոյեմբերի, 2022

Մբապեն հավասարվեց Մեսիին աշխարհի առաջնություններում գոլերի քանակով

Դանիայի հավաքականի դեմ խաղում (2:1) դուբլի հեղինակ դառնալու շնորհիվ փարիզյան ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակը հասցրեց 7-ի եւ այս ցուցանիշով հավասարվեց Արգենտինայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին, որը 5-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։ Մբապեն 7 գոլը խփել է 9 խաղում, Մեսին՝ 20 խաղում։

Աշխարհի ընթացիկ առաջնությունում Մբապեն արդեն խփել է 3 գոլ։ Նա աչքի էր ընկել նաեւ խմբային փուլի առաջին տուրի խաղում (4:1)՝ գրավելով Ավստրալիայի թիմի դարպասը։

Մբապեն երկրորդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։ 2018-ին  Մբապեն 7 խաղում խփել էր 4 գոլ եւ հռչակվել աշխարհի չեմպիոն։

Ֆրանսիայի հավաքականում նա խփել է 31 գոլ։ Այդ ցուցանիշով նա հավասարվեց Զինեդին Զիդանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով