21:20  ,  26 նոյեմբերի, 2022

«Փյունիկը» դուրս եկավ կիսաեզրափակիչ

Երեւանի «Փյունիկը» դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Չեմպիոնները մրցեցին Երեւանի «Նոայի» հետ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը, աչքի ընկավ նաեւ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։

Ավելի վաղ «Ուրարտուն» պայքարից դուրս էր թողել «Արարատ-Արմենիային»` 4:0։ «Գանձասարը» հետխաղային 11-մետրանոցներով պարտության էր մատնել «Ալաշկերտին» (0:0, 0:0, 11մ՝ 5:4), Գյումրիի «Շիրակը» դուրս էր թողել Չարենցավանի «Վանին»՝ 2:0:

Հայաստանի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ

«Փյունիկ» - «Նոա»՝ 3:0

Յուսուֆ Օտուբանջո, 15, Լուկա Յուրիչիչ, 8, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով