17:42  ,  26 նոյեմբերի, 2022

Լուիս Էնրիկե․ Առաջիկա խաղն իսկական մարտահրավեր է Իսպանիայի համար

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Գերմանիայի թիմի հետ առաջիկա դիմակայության մասին, որը տեղի կունենա աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։

«Գերմանիայի հավաքականը մշտապես գրոհում է, ձգտում է պրեսինգի դիմել, խլել գնդակը։ Մեր թիմերը նման են։ Այդ պատճառով առաջիկա խաղն իսկական մարտահրավեր է Իսպանիայի հավաքականի համար։ Կլինի բաց խաղ, բազմաթիվ գրոհներով։ Վճռական կլինի առաջինը հաջողության հասնելը։ Գերմանացիներն ունեն պատմություն եւ համաշխարհային մակարդակի խաղացողներ, բայց մենք վստահ ենք, որ կարող ենք հաղթել։

Անցած խաղում ամեն ինչ ստացվեց։ Կարծում եմ՝ Կոստա Ռիկան դեռ ցույց կտա, որ իսկապես լավ թիմ է։ Մենք կձգտենք Գերմանիային թելադրել այն խաղը, որով գերազանցում ենք նրանց»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն։

Իսպանիա - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Առաջին խաղում իսպանացիները Կոստա Ռիկայի թիմին հաղթել էին 0:7 հաշվով, Գերմանիան 1:2 հաշվով պարտվել էր ճապոնացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով