14:34  ,  26 նոյեմբերի, 2022

Դե Բրույնե․ Ես իմ աշխատավարձը համեմատում եմ արտիստների վարձատրության հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն խոսել է համաշխարհային ֆուտբոլի աստղերի վարձատրության մասին։

«Ես չեմ կարծում, որ չափազանց մեծ աշխատավարձ եմ ստանում։ Ես համեմատում եմ արտիստի համերգի հետ, որին ներկա է լինում 60 հազար հանդիսական։ Ես երեւույթը տրամաբանական եմ դիտարկում։ Ես իմ աշխատավարձը համեմատում եմ արտիստների վարձատրության հետ։

Միլիոնավոր մարդիկ հեռուստատեսությամբ դիտում են մեր խաղը, ստադիոնում հանդիպմանը հետեւում է 60 հազար մարդ, ակումբի եկամուտը կազմում է 500-600 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այո, սա մեծ գումար է, բայց եթե ակումբը կարողանում է վճարել բարձր աշխատավարձ, ապա այդքան էլ մեծ չէ։ Սա ամենահաճելի հարցը չէ, բայց ես այսպես եմ տեսնում իրականությունը»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է բրիտանական The Guardian-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Դե Բրույնեի շաբաթական աշխատավարձը 350 հազար ֆունտ ստերլինգ է։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Դե Բրույնեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում