12:37  ,  26 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022․ Վարանն ու Կունդեն կլինեն Ֆրանսիայի մեկնարկային կազմում Դանիայի դեմ խաղում

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը կլինի Դիդիե Դեշամի գլխավորած թիմի մեկնարկային կազմում Դանիայի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։ Նա բաց էր թողել առաջին հանդիպումը Ավստրալիայի թիմի դեմ (4:1): Վարանը մեկնարկային կազմում կփոխարինի Դայոտ Ուպամեկանոյին։

Բենժամեն Պավարի փոխարեն պաշտպանության աջ թեւում կխաղա Ժյուլ Կունդեն, որը ավստրալացիների դեմ խաղում դուրս եկավ փոխարինման 89-րդ րոպեին։

Ֆրանսիա - Դանիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով