11:24  ,  26 նոյեմբերի, 2022

Վան Գալ․ Լավ խաղ չցուցադրեցինք, Էկվադորը գերազանցեց մեզ

Ֆուտբոլի Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիիչ Լուի վան Գալը մեկնաբանել է Էկվադորի թիմի հետ 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքն աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։

«Մենք լավ խաղ չցուցադրեցինք։ Առանց գնդակի լավ էինք խաղում, բայց գնդակով արդյունավետ չեղանք։ Այս խնդիրը նկատվել էր նաեւ առաջին խաղում։ Մենք տանուլ տվեցինք բոլոր մենապայքարները։ Գնդակը քիչ էինք վերահսկում, իսկ առանց դրա հնարավոր չէ մոտենալ մրցակցի դարպասին։ Արագ կորցնում էինք գնդակը եւ չլուծեցինք խնդիրը։

Էկվադորը գերազանցեց մեզ։ Ես զգուշացրել էի, որ Էկվադորը Սենեգալից ուժեղ կլինի։ Մենք վաստակեցինք 1 միավոր մեզնից ուժեղ մրցակցի հետ պայքարում»,- Վան Գալի խոսքը մեջբերում է Ole-ն։

Առաջին տուրում Նիդեռլանդների հավաքականը սենեգալցիներին հաղթել էր 2:0 հաշվով։

ԱԱ-2022. A խումբ, երկրորդ տուր

Նիդեռլանդներ - Էկվադոր` 1:1 

Կոդի Գակպո, 6 - Էներ Վալենսիա, 49

Քաթար - Սենեգալ՝ 1:3

Մոհամեդ Մունտարի, 78 - Բուլայե Դիա, 41, Ֆամարա Դիեդիու 48, Մամբա Դիենգ, 84

Մրցաշարային դրություն․ Նիդեռլանդներ՝ 4 միավոր, Էկվադոր՝ 4, Սենեգալ՝ 3, Քաթար՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով