10:04  ,  26 նոյեմբերի, 2022

Ռաֆինյա․ Բրազիլիան արժանի չէ Նեյմարի տաղանդին եւ ֆուտբոլին

Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան անդրադարձել է բրազիլացի երկրպագուների մի մասի ուրախությանը ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի թիմի հարձակվող Նեյմարի վնասվածքի առթիվ։

«Բրազիլացի երկրպագուներն ուրախանում են, որ Նեյմարը վնասվածք է ստացել։ Բրազիլիան արժանի չէ Նեյմարի տաղանդին եւ ֆուտբոլին։ Նրա կարիերայում ամենամեծ սխալը Բրազիլիան ներկայացնելն է»,- Ռաֆինյայի խոսքը մեջբերում է Globo-ն։

Սերբիայի հավաքականի դեմ խաղում (2:0) Նեյմարը 9 հարված էր ստացել ոտքին եւ փոխարինվել 80-րդ րոպեին։ Քիչ հավանական է, որ նա կմասնակցի խմբային փուլի վերջին երկու խաղերին Շվեյցարիայի եւ Կամերունի թիմերի դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով