02:00  ,  26 նոյեմբերի, 2022

Չինաստանը՝ շախմատի աշխարհի թիմային չեմպիոն (ֆոտո)

Չինաստանի հավաքականի հաղթանակով ավարտվեց Երուսաղեմում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։

Եզրափակիչում չինացիները առավելության հասան Ուզբեկստանի թիմի նկատմամբ՝ քառյակների երկու մրցամատում էլ հաղթելով 2,5:1,5 հաշվով։

Բրոնզե մեդալների համար պայքարում Իսպանիայի թիմը պարտության մատնեց հնդիկներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English