00:30  ,  26 նոյեմբերի, 2022

Էրիկ Իսրայելյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Էրիկ Իսրայելյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Իսպանիայում ավարտվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը 60 կգ քաշայինների եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գորդուլավային:

18-ամյա բռնցքամարտիկը բոլոր երեք ռաունդներում մեծ առավելությամբ մենամարտեց եւ մրցակցին որեւէ հնարավորություն չտվեց:

Կիսեզրափակիչում Եվրոպայի երիտասարդների գործող չեմպիոնը 5:0 հաշվով հաղթել էր անգլիացի Նելսոն Բիրչարիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս