17:09  ,  25 նոյեմբերի, 2022

«Գանձասարը» պայքարից դուրս թողեց «Ալաշկերտին»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Գանձասարը» մրցեց «Ալաշկերտի» հետ եւ առավելության հասավ հետխաղային 11-մետրանոցներով։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0: 11-մետրանոցներով «Գանձասարը» հաղթեց 5:4 հաշվով։ «Ալաշկերտից» վրիպեց կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը։

«Գանձասարը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով