19:58  ,  24 նոյեմբերի, 2022

Հայաստանի գավաթ․ «Շիրակը» դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում մեկնարկեցին քառորդ եզրափակիչի հանդիպումները։

Գյումրիի «Շիրակն» ընդունեց Չարենցավանի «Վանին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խաղի հաշիվը բացեց կոտդիվուարցի հարձակվող Ալասանա Դումբիան։

Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում էլ դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Արտեմ Գեւորգյանը։

«Շիրակը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում կմրցեն «Գանձասարն» ու «Ալաշկերտը», «Փյունիկն» ու «Նոան», «Արարատ-Արմենիան» ու «Ուրարտուն»։

Հայաստանի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ

«Շիրակ» - «Վան»՝ 2:0

Ալասանա Դումբիա, 45+1, Արտեմ Գեւորգյան, 90+6

Հեռացում՝ Նարեկ Հովհաննիսյան («Վան»), 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում