15:55  ,  24 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Կամերունցի Էմբոլոյի գոլը հաղթանակ բերեց Շվեյցարիային Կամերունի նկատմամբ (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Շվեյցարիայի հավաքականը մրցեց Կամերունի թիմի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

48-րդ րոպեին աչքի ընկավ Շվեյցարիայի հավաքականի եւ «Մոնակոյի» 25-ամյա կամերունցի հարձակվող Բրիլ Էմբոլոն, որին գոլային փոխանցում կատարեց ամերիկյան «Չիկագո Ֆայրի» 31-ամյա կիսապաշտպան Ջերդան Շաքիրին։ Էմբոլոն չնշեց հայրենակիցներին խփած գոլը։

G խմբում ընդգրկված են նաեւ Բրազիլիայի եւ Սերբիայի հավաքականները, որոնց հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

ԱԱ-2022. G խումբ, առաջին տուր

Շվեյցարիա - Կամերուն՝ 1:0 (տեսանյութ)

Բրիլ Էմբոլո, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով