09:44  ,  24 նոյեմբերի, 2022

Դրոգբա․ Մբապեն պատրաստ է դառնալ սուպերաստղ, սպասում ենք նրա հեռանալուն ՊՍԺ-ից

Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացող, 44-ամյա կոտդիվուարցի Դիդիե Դրոգբան հույս է հայտնել, որ Մբապեն կհեռանա փարիզյան ՊՍԺ-ից։

«Մբապեն երիտասարդ է, բայց արդեն հասունացել է։ Նա տղամարդ է, որն արդեն պատրաստ է դառնալ սուպերաստղ։ Նա նման է բրազիլացի Ռոնալդոյին։ Նրա խաղաոճում նկատվում է նաեւ նմանություն ֆրանսիացիներ Անրիի եւ Անելկայի խաղաոճի հետ։

Կարծում եմ՝ բոլորս սպասում ենք նրա հեռանալուն ՊՍԺ-ից։ Նրանից դա են ակնկալում։ Գիտեմ, որ նա ցանկանում է ՊՍԺ-ի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթ։ Նրա եւ ակումբի համար դա մեծ կարեւորություն ունի»,- Դրոգբայի խոսքը մեջբերում է www.hitc.com-ը։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English