01:32  ,  24 նոյեմբերի, 2022

Գլեյզերները «Մանչեսթեր Յունայթեդի» վաճառքից ակնկալում են 5 միլիարդ ֆունտ ստերլինգ

Գլեյզերների ընտանիքը «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի վաճառքից ակնկալում են առնվազն 5 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Գլխավոր հավակնորդը համարվում է բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը, որը երկար տարիներ փորձում է ձեռք բերել Պրեմիեր լիգայի ակումբ, հաղորդում է The Telegraph-ը։ Ջիմ Ռեթքլիֆը  2019 թվականին 100 միլիոն եվրոյով ձեռք է բերել ֆրանսիական «Նիցա» ակումբը։

«Մանչեսթեր Յունայթեդը» վաճառելու մտադրության մասին պաշտոնական հայտարարությունից հետո ակումբի բաժնետոմսերի գինն աճել է 17 տոկոսով՝ ավելացնելով շուկայական կապիտալիզացիան 400 միլիոն դոլարով։

Գլեյզերների ընտանիքը «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել 2005 թվականին 800 միլիոն դոլարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English