15:44  ,  23 նոյեմբերի, 2022

«Ռոման» պայմանագիր կնքեց Օլա Սոլբակենի հետ (ֆոտո)

Իտալական «Ռոման» չորս տարվա պայմանագիր կնքեց Նորվեգիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Օլա Սոլբակենի հետ, հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանգիրն ուժի մեջ կմտնի հունվարի 2-ին։ Սոլբակենի նախորդ ակումբը նորվեգական «Բուդյո-Գլիմտն» էր։

«Երազանքս իրականացավ, հիմա հանդես կգամ «Ռոմայում», վերջապես մի ակումբում եմ, որը հիացրել է ինձ։ Հավատում եմ Մոուրինյոյի նախագծին։ Տեղափոխվում եմ հռոմեական ակումբ, որպեսզի սովորեմ եւ զարգանամ, ցուցադրեմ իմ հնարավորությունները»,- ասել է Սոլբակենը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 15 խաղում վաստակել է 27 միավոր եւ 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում