19:38  ,  22 նոյեմբերի, 2022

Երիտասարդական ԱԱ․ Էրիկ Իսրայելյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իսպանիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

60 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում երիտաասարդների Եվրոպայի գործող չեմպիոնը մենամարտեց մեքսիկացի Ռաուլ Էրերա Ագիլարի հետ եւ երրորդ ռաունդում հաղթեց նոկդաուններով՝ 4:0:

Հայաստանի թիմից քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաեւ 75 կգ քաշային Ալիկ Հովհանիսյանը, 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը եւ 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որոնք պարտություն էին կրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում