17:30  ,  22 նոյեմբերի, 2022

«Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրի խաղում չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց «Ալաշկերտին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով՝ հաղթական գոլը խփելով ավելացված երրորդ րոպեին։ Ինքնագոլի հեղինակ դարձավ «Ալաշկերտի» կոտդիվուարցի պաշտպան Դիդիե Բորիս Կադիոն։

18 խաղից հետո «Ալաշկերտը» 34 միավորով երրորդն է։ «Փյունիկն» անցկացրել է 16 հանդիպում եւ չորրորդն է՝ 30 միավոր։

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1:2

Կեւին Ռեյես, 86 -  Լուկա Յուրիչիչ, 43, Դիդիե Բորիս Կադիո, 90+3, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում