00:27  ,  22 նոյեմբերի, 2022

Երիտասարդական ԱԱ․ Ալիկ Հովհաննիսյանն ու Ավետիք Հովակիմյանը պարտվեցին

Իսպանիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Հայաստանի չորս ներկայացուցիչներից երեքը դուրս մնացին պայքարից։

75 կգ քաշային Ալիկ Հովհանիսյանը մենամարտեց ուզբեկ Տուրաբեկ Խաբիբուլաեւի հետ եւ պարտություն կրեց 0:5 հաշվով։

92 կգ քաշային կարգում Ավետիք Հովակիմյանը մրցեց ռումինացի Ֆլորին Իոնիտայի հետ եւ պարտվեց 0:5 հաշվով։

Ավելի վաղ պայքարը լքել էր նաեւ 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջավոխիր Ումատալիեւին։

Քառորդ եզրափակիչում է նաեւ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը կմենամարտի նոյեմբերի 22-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում