09:44  ,  22 նոյեմբերի, 2022

#SportLifeVLOG. Հայկական սպորտի աննախադեպ հաղթանակները, Փարիզ-2024-ի առաջին ուղեգիրը

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLifeVLOG նախագիծը:

Հերթական թողարկումը նվիրված է մարզախան երեք խոշորագույն իրադարձություններում՝ Օլիմպիական խաղեր, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ, Հայաստանի աննախադեպ հաջողություններին, որոնք գրանցվել են աշնանային մրցաշրջանում: Մեկ ամսվա ընթացքում Հայաստանն ունեցավ բռնցքամարտի կին Եվրոպայի չեմպիոն, սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն եւ Փարիզի Օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը:

Հաղորդման հեղինակ Լուսինե Շահբազյանը ներկայացնում է բռնցքամարտի Հայաստանի առաջին կին Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանի մեծ հաղթանակի մասին ռեպորտաժ, նաեւ ներկա գտնվում չեմպիոնի դիմավորմանը «Զվարթնոցում»:

Վլոգի այս թողարկումը պատմում է նաեւ Լիվերպուլում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանի պատմական նվաճման մասին․ Տոկիոյի բրոնզե մեդալակիրը 39 տարի անց Հայաստանի համար նվաճեց ոսկե մեդալ: Լուսինե Շահբազյանը եղել է Արթուր Դավթյանի տանը եւ նրա ընտանիքի հետ տոնել մեծ հաղթանակը, իսկ հաջորդ օրը ծնողների եւ տիկնոջ հետ ներկա գտնվել աշխարհի չեմպիոնի դիմավորմանը օդանավակայանում:

Լուսիներ Շահբազյանն անդրադարձել է նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի Հայաստանի առաջին ուղեգիրը նվաճած հրաձիգ Էլմիրա Կարապետյանին, հանդիպել առաջատար հրաձիգին եւ զրուցել Կահիրեում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցնելու եւ օլիմպիական ուղեգիր նվաճելու մասին:

#SportLifeVLOG-ի թողարկումներին հետեւեք  NEWS.am Sport-ի FacebookInstragamTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում