Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Անգլիա – Իրան հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել անգլիացիների 21-ամյա կիսապաշտպան Բուկայո Սական։ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստը դարձել է դուբլի հեղինակ։ Անգլիայի հավաքականը իրանցիներին հաղթել է 6:2 հաշվով։
Սական աշխարհի առաջնություններում երկու գոլ խփած ամենաերիտասարդ անգլիացի ֆուտբոլիստն է՝ 21 տարեկան եւ 77 օրական է։
Անգլիայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի թիմի դեմ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում