17:04  ,  21 նոյեմբերի, 2022

ԱԱ․ Հայաստանի 4 բռնցքամարտիկ քառորդ եզրափակիչում է` ուղիղ եթեր Իսպանիայից

Իսպանիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում քառորդ եզրափակիչ է դուրս եկել Հայաստանի չորս ներկայացուցիչ։

Նոյեմբերի 21-ին ռինգ դուրս կգան 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը։

Քառորդ եզրափակիչում է նաեւ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը կմենամարտի նոյեմբերի 22-ին։

Միջազգային ֆեդերացիան ներկայացնում է առաջնության մենամարտերի ուղիղ հեռարձակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English