14:53  ,  21 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Մեմֆիս Դեպայը բաց կթողնի Սենեգալի դեմ խաղը

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը չի կարողանա օգնել Նիդեռլանդների հավաքականին աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում։ Լուի վան Գալի գլխավորած թիմը կմցրի Սենեգալի հավաքականի հետ։

«Դեպայի կորուստը մեր թիմի նամար նույնքան ծանր հարված կլինի, որքան Սենեգալի համար Մանեի բացակայությունը։ Դեպայի բացակայությունը նույնպես շատ կզգացվի»,- Լուի վան Գալի խոսքը մեջբերում է nltimes.nl-ը։

Նիդեռլանդներ - Սենեգալ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով