12:14  ,  21 նոյեմբերի, 2022

Մագնուս Կարլսենը բացառիկ ցուցանիշով դարձավ Champions Chess Tour Finals-ի հաղթող

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը բացառիկ ցուցանիշով նվաճեց Champions Chess Tour Finals-ի հաղթողի կոչումը։ Նորվեգացի գրոսմայստերը 7 տուրում հաղթեց բոլոր մրցակիցներին։

Կարլսենը պարտության մատնեց ամերիկացի Ուեսլի Սոյին, հնդիկ Արջուն Էրիգաիսիին, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, հոլանդացի Անիշ Գիրիին, վիետնամցի Լեո Կուանգ Լիեմին, հնդիկ Պրագնանադհային, լեհ Յան-Կշիշտով Դուդային։

Մրցանակային հիմնադրամը 210 հազար դոլար էր։ Կարլսենը ստացավ 50 հազար դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում