00:40  ,  21 նոյեմբերի, 2022

Նովակ Ջոկովիչը՝ տարվա ամփոփիչ առաջնության չեմպիոն

Աշխարհի 8-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Թուրինում անցկացված Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում սերբ թենիսիստը մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ եւ առավելության հասավ 7:5, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։

Ջոկովիչն այս մրցաշարի խմբային փուլում պարտության էր մատնել ռուսաստանցիներ Դանիիլ Մեդվեդեւին ու Անդրեյ Ռուբլյովին, հույն Ստեֆանոս Ցիցիպասին, կիսաեզրափակիչում՝ ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

Նա 6-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը եւ ստացավ ռեկորդային գումար ATP մրցաշարերում՝ 4,74 միլիոն դոլար 1500 վարկանիշային միավոր։ Դասակարգման աղյուսակում Ջոկովիչը տարին կավարտի առաջին հնգյակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով