16:02  ,  20 նոյեմբերի, 2022

«Լեռնային Արցախն» ու «Շիրակը», «Նոան» ու «Վանը» խաղացին ոչ ոքի

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում «Լեռնային Արցախը» հյուրընկալեց Գյումրիի «Շիրակին»։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը գոլ խփել չկարողացան՝ 0:0:

«Լեռնային Արցախը» 17 խաղից հետո 21 միավորով 6-րդն է, «Շիրակը» 8-րդն է՝ 15 միավոր։

«Նոան» ընդունեց «Վանին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 2:2։ «Վանը» 24 միավորով 5-րդն է։ «Նոան» վերջինն է՝ 6 միավոր։

Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Լեռնային Արցախ» - «Շիրակ»՝ 0:0

«Նոա» - «Վան»՝ 2:2

Լեւոն Վարդանյան, 7, 11մ, Գուդնուզ Իգբոկվե, 66  - Սանի Բուհարի, 55, Ահմեդ Մուբարաք, 90+7

Հեռացումներ՝ Ռոբերտ Բաղրամյան, 58 - Ջոսուե Ջաբա, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում