13:04  ,  20 նոյեմբերի, 2022

WBA. Արսեն Գուլամիրյանը պաշտպանեց տիտղոսը

Ֆրանսահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Առաջին ծանր քաշային կարգում Գուլամիրյանը 12 ռաունդում պարտության է մատնել տիտղոսի պարտադիր հավակնորդ, ռուսաստանցի Ալեքսեյ Եգորովին։ Մրցավարների որոշմամբ Գուլամիրյանն առավելության է հասել 116-112, 116-112, 117-111 հաշվով։

Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 27 մենամարտում տարել է նույնքան հաղթանակ, 18-ը՝ նոկաուտով։

2019թ․ դեկտեմբերից հետո Գուլամիրյանն առաջին անգամ մենամարտեց տիտղոսի պաշտպանության համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում