02:58  ,  20 նոյեմբերի, 2022

ATP Finals. Կասպեր Ռուուդը դուրս եկավ եզրափակիչ

Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության կիսաեզրափակիչում աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդը մրցեց աշխարհի 7-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ եւ առավելութւան հասավ 6:2, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 8 րոպե։

Եզրափակիչում Կասպեր Ռուուդի մրցակիցը կլինի սերբ Նովակ Ջոկովիչը, որը 7:6 (7:5), 7:6 (8:6) հաշվով պարտության էր մատնել ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը մոտ 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում