22:23  ,  19 նոյեմբերի, 2022

Հայաստանի հավաքականը պարտվեց ալբանացիներին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Տիրանայում ընկերական խաղում մրցեց Ալբանիայի թիմի հետ։

Հայաստանի թիմը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու ղեկավարությամբ պարտություն կրեց 0:2 հաշվով։

28-րդ րոպեին աչքի ընկավ Տիրանայի «Պարտիզանի» հարձակվող Ջուլիանո Սկուկան (տեսանյութ

64-րդ րոպեին կիսապաշտպան Արտակ Դաշյանի խախտումից հետո դաշտի տերերի առավելությունը 11-մետրանոցից կրկնապատկեց Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Ասլանին։ 

Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը

Նոյեմբերի 16-ին Հայաստանի թիմը Պրիշտինայում 2:2 հաշվով էր ավարտել ընկերական խաղը Կոսովոյի հետ։

Ընկերական հանդիպում

Ալբանիա - Հայաստան՝ 2:0 (տեսանյութ)

Ջուլիանո Սկուկա, 28, Կրիստիան Ասլանի, 64, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում