21:40  ,  19 նոյեմբերի, 2022

ATP Finals. Նովակ Ջոկովիչը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի 8-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության եզրափակիչ։

Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:5), 7:6 (8:6) հաշվով։

Եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի ռուսաստանցի Անդրե Ռուբլյովի եւ նորվեգացի Կասպեր Ռուուդի դիմակայության հաղթողը։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը մոտ 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս