20:58  ,  19 նոյեմբերի, 2022

Երիտասարդական ԱԱ․ Արցախցի Մանվել Պետրոսյանի հաղթական մեկնարկը

Իսպանիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը։ Նա առավելության է հասել վենեսուելացի Գոնսալես Կուբելիոյի նկատմամբ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի թիմից ավելի վաղ առաջին մենամարտերը հաղթանակով էին ավարտել 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը,  67 կգ քաշային Արես Հակոբյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում