15:32  ,  19 նոյեմբերի, 2022

Ալբանիա - Հայաստան հանդիպման մրցավարները

Ալբանիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի հյուսիսմակեդոնական մրցավարական անձնակազմը։ 

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդր Ստավրևը (Հյուսիսային Մակեդոնիա)։ Մրցավարի օգնականներն են Գոցե Պետրեսկին (Հյուսիսային Մակեդոնիա) և Կուշտրիմ Լիկան (Հյուսիսային Մակեդոնիա), չորրորդ պաշտոնյան է Էլդորյան Համիտին (Ալբանիա), հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Ալբանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հայաստանի թիմը հանդես կգա սպիտակ համազգեստով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում