02:16  ,  19 նոյեմբերի, 2022

ATP Finals. Ռուբլյովը հաղթեց Ցիցիպասին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության կիսաեզրափակիչ։

Խմբային փուլի երրորդ տուրում աշխարհի 7-րդ ռակետը մրցեց աշխարհի երրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ հաղթեց 3:6, 6:3, 6:2 հաշվով։

Անդրեյ Ռուբլյովը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ տարվա ամփոփիչ առաջնության կիսաեզրափակիչ եւ կհանդիպի նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ։ Խմբային փուլում Ռուբլյովը հաղթել էր նաեւ ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին, պարտվել սերբ Նովակ Ջոկովիչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում