11:06  ,  18 նոյեմբերի, 2022

ATP Finals. Ֆրիցը հաղթեց Օժե-Ալյասիմին եւ կիսաեզրափակիչում կխաղա Ջոկովիչի հետ

Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլի վերջին տուրում ամերիկացի Թեյլոր Ֆրիցը 7:6 (7:4), 6:7 (5:7), 6:2 հաշվով պարտության մատնեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին եւ նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։

Ֆրիցը նոյեմբերի 19-ին եզրափակիչի ուղեգրի համար կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի հետ։

Կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը կվիճարկեն ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Այդ դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը մոտ 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով