23:31  ,  17 նոյեմբերի, 2022

Հայաստանի հավաքականի մարզումը Տիրանայում (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացրել է վերականգնողական մարզում։ Առաջին անգամ ազգային թիմի հետ մարզվել է նորեկ Արթուր Գալոյանը։

Ռոման Բերեզովսկու (գլխ․ մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար) գլխավորած թիմը պատրաստվում է Ալբանիայի հավաքականի հետ ընկերական խաղին, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին։

Նոյեմբերի 16-ին Հայաստանի թիմը 2:2 հաշվով էր ավարտել ընկերական խաղը Կոսովոյի հետ։

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Հենրի Ավագյան - ԲԿՄԱ

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Ավենտիս Ավենտիսյան - «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Արման Ղազարյան - «Ուրարտու»

Հակոբ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա) 

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Պետրոս Ավետիսյան - «Ակժայիկ» (Ղազախստան)

Արթուր Գալոյան - «Ալանիա» (Ռուսաստան)

Արտակ Դաշյան - «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Սերոբ Գալստյան - «Արարատ»

Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով