11:09  ,  17 նոյեմբերի, 2022

19-ամյա Ալկարասը ստացավ աշխարհի առաջին ռակետի գավաթը

Իսպանացի Կառլոս Ալկարասը ստացել է աշխարհի առաջին ռակետի գավաթը։ 19-ամյա թենիսիստը տարին կավարտի համաշխարհային դասակարգման առաջին տեղում։

Նրան կարող էր շրջանցել միայն երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, եթե նվաճեր Թուրինում այժմ անցկացվող տարվա ամփոփիչ առաջնության տիտղոսը, սակայն Նադալը խմբային փուլում երկրորդ պարտությունից հետո զրկվել է կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Ալկարասը որովայնի մկանների վնասվածքի պատճառով չի մասնակցում ամփոփիչ առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում