10:11  ,  17 նոյեմբերի, 2022

ATP Finals․ Մեդվեդեւը պարտվեց եւ զրկվեց կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունից

Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլում երկրորդ պարտությունը կրեց աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը եւ զրկվեց կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի երրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ պարտություն կրեց 3:6, 7:6 (13:11), 6:7 (1:7) հաշվով։

Երրորդ տուրում Մեդվեդեւը կխաղա սերբ Նովակ Ջոկովիչի հետ, որը երկու հաղթանակից հետո նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր։ Երկրորդ ուղեգիրը «Կարմիր» խմբում կվիճարկեն Ցիցիպասն ու ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը մոտ 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում