21:49  ,  16 նոյեմբերի, 2022

Հայաստանի հավաքականը հաղթում է Կոսովոյին (առաջին խաղակես)

Պրիշտինայում ընթացող ֆուտբոլի Կոսովոյի եւ Հայաստանի հավաքականների ընկերական խաղում ավարտվեց առաջին խաղակեսը։ Նվազագույն հաշվով հաղթում է Ռոման Բերեզովսկու (գլխ․ մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար) գլխավորած թիմը։

Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացել է Սոֆիայի ԲԿՄԱ-ի 21-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանը, որն առաջին գոլն է խփել ազգային թիմում։  Գոլային փոխանցումը կատարել է դանիական «Ռանդերսի» 27-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը։

Ընդմիջում է։

Հայաստան․ Բուչնեւ, Հ․ Հակոբյան, Մկրտչյան, Հարոյան, Կ․ Հովհաննիսյան, Հարությունյան, Ա․ Գրիգորյան, Դաշյան, Բաբայան, Շաղոյան, Բիչախչյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում