09:34  ,  16 նոյեմբերի, 2022

Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է Իտալիայի առաջնության երկու խաղով, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

«Տորինոյի» դեմ Իտալիայի առաջնության նախորդ տուրի հանդիպման (1:1) վերջնամասում Մոուրինյոն դուրս էր եկել տեխնիկական գոտուց եւ կոշտ արտահայտություններով դժգոհել էր մրցավարությունից։ Նա կարմիր քարտ էր ստացել։ Հանդիպումից հետո Մոուրինյոն ներողություն էր խնդրել մրցավարից։

Մոուրինյոն բաց կթողնի «Բոլոնիայի» հետ խաղը հունվարի 4-ին եւ չեմպիոն «Միլանի» հետ դիմակայությունը, որը տեղի կունենա հունվարի 8-ին։

Իտալիայի առաջնության 15 խաղից հետո «Ռոման» 27 միավորով 7-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով