19:58  ,  15 նոյեմբերի, 2022

ATP Finals. Նադալի երկրորդ պարտությունը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը երկրորդ պարտությունը կրեց Թուրինում անցկացվող ATP Finals-ում՝ տարվա ամփոփիչ առաջնությունում։

Իսպանացի թենիսիստը խմբային փուլի երկրորդ տուրում մրցեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ, որն առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 58 րոպե։

Առաջին տուրում Նադալը պարտվել էր ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը մոտ 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով