00:07  ,  15 նոյեմբերի, 2022

Մ-18 Եվրոպայի չեմպիոն Մարիամ Մկրտչյանի պարգեւատրումը Թուրքիայում (տեսանյութ)

Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունեցել շախմատի կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության պարգեւատրության արարողությունը։ Չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի չեմպիոն, մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանի պատվին հնչել է Հայաստանի հիմնը։

Մարիամ Մկրտչյանը 9 հնարավորից վաստակել էր 8,5 միավոր եւ մոտակա հետապնդողին հետ թողել 1,5 միավոր։

Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալակիրներ դարձան Մամիկոն Ղարիբյանը (Մ-18) եւ Բենիկ Աղասարովը (Մ-14)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում