12:08  ,  14 նոյեմբերի, 2022

Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել Ֆինլանդիայում

Հայաստանի ուժեղագույն դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը Ֆինլանդիայում մասնակցել են վարկանիշային մրցման, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։

Տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում գրավել է երրորդ տեղը (59.07 միավոր)։

Կանանց պայքարում, 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում Կատյա Գալստյանը գրավել է առաջին տեղը (80.51  միավոր):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում