10:17  ,  14 նոյեմբերի, 2022

ATP տարվա ամփոփիչ առաջնություն․ Ռաֆայել Նադալը պարտվեց մեկնարկում

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը պարտությունով է սկսել Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնությունը։

«Կանաչ» խմբի առաջին տուրում իսպանացի թենիսիստը մրցել է աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ, որը հաղթել է 7:6 (7:3), 6:1 հաշվով։

Խմբի մյուս խաղում նորվեգացի Կասպեր Ռուուդը 7:6 (7:4), 6:4 հաշվով առավելության է հասել կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։

Նոյեմբերի 14-ին «Կարմիր» խմբում կմրցեն ռուսաստանցիներ Դանիիլ Մեդվեդեւն ու Անդրեյ Ռուբլյովը եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասն ու սերբ Նովակ Ջոկովիչը։

Առաջնության մրցանակային հիմնադրամը մոտ 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով