22:22  ,  13 նոյեմբերի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Լոնդոնում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում հյուրընկալվեց «Ֆուլհեմին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն առաջինը հասավ հաջողության։ 14-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը։

«Ֆուլհեմից» պատասխան գոլը խփեց ուելսցի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը 61-րդ րոպեին։

Հյուրերին հաղթանակ բերեց արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոյի գոլը ավելացված ժամանակում։

«Մանչեսթեր Յունայթեդը» (14 խաղ) 26 միավորով 5-րդն է, «Ֆուլհեմը» (15 խաղ) 9-րդն է՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2 (տեսանյութ)

Դենիել Ջեյմս, 61 - Կրիստիան Էրիկսեն, 14, Ալեխանդրո Գարնաչո, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում