17:50  ,  13 նոյեմբերի, 2022

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ՝ 5։0 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Օսերի» հետ։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմն առավելության հասավ 5:0 հաշվով։

Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, իսպանացի կիսապաշտպան Կառլոս Սոլերը, մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին, պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանշեշը եւ ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեն։

ՊՍԺ-ն 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լանսից»։ «Օսերը» 15-րդն է՝ 13 միավոր։

Ֆրանսիայի առաջնությունում հաջորդ հանդիպումը ՊՍԺ-ն կանցկացնի դեկտեմբերի 28-ին՝ ընդունելով «Ստրասբուրգին»։

Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուր

ՊՍԺ - «Օսեր»՝ 5:0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 11, Կառլոս Սոլեր, 51, Աշրաֆ Հակիմի, 57, Ռենատու Սանշեշ, 81, Ուգո Էկիտիկե, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով